Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/23116/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

թիվ ԵԴ/23116/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Աիդա Սերգեյի Աբրահամյանին
(ՀՀ քաղաք Երևան Ալեք Մանուկյան փողոց , շենք 7, բնակարան 6/1)
Պատասխանող Աննա Կարենի Աբրահամյանին
(ՀՀ քաղաք Երևան Ալ.Մանուկյան 7 շենք, բնակարան 6/1)

Ըստ «Լուսաբաց» Արտադրական Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Էդուարդի Տեր-Վարդանյանի ընդդեմ Կարեն Իսրայելիի Բալայանի, Աիդա Սերգեյի Աբրահամյանի, Աննա Կարենի Աբրահամյանի, հայցվոր կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 24-ին ժամը 15:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2024 թվականի «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը «2» թերթից;

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`