Թիվ ԵԴ/36146/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
16.02.2024
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ/36146/02/20
Հայցվոր Մարտին Անդրանիկի Գաբրիելյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարի Թաղ., 3 շարք, տուն 34)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/36146/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարտին Անդրանիկի Գաբրիելյանի ընդդեմ Էդուարդ Սամվելի Ագիկյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Անդրանիկ Մարտինի Գաբրիելյանի՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 08.11.2023թ. ժամը 12։00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է այլ հերթի՝ 2024թ. մարտի 04-ին, ժամը 11։30-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8)։
և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես հայցվոր(նեկայացուցիչ):
Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`