Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/0003/16/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Արա Ալեքսանի Սալամյանին
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,
Նարեկացու փողոց, տուն հա. 9


«ԱՊՀ անդամ երկրների միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկում ստորագրված կոնվենցիայի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի Սովետսկի Յուգրայի Սովետսկի շրջանային դատարանի դատավոր Ա. Ա. Կազարինովան դիմել է ՀՀ իրավասու դատարան` ըստ Եսենիա Իգորի Սալամյանի հայցի ընդդեմ Արա Ալեքսանի Սալամյանի` անչափահաս երեխայի համար որպես ապրուստի միջոց կայուն դրամական գումարով, կենսաապահովմաննվազագույն գումարի բազմապատիկ մեծությամբ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ 2-605-2023 քաղաքացիական գործի շրջանակներում, փաստաթղթեր հանձնելու, ինչպես նաև առանձին դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Տեղեկացնում եմ, որ փաստաթղթերի հանձնումը, ինչպես նաև առանձին դատավարական գործողություններն իրականացնելու նպատակով, դատական նիստ է նշանակված 2024 թվականի մարտի 12-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):

Խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում` ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`