Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/41315/02/23 քաղաքացիական գործով հաղորդագրություն

19.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը 3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում տվյալ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ըստ դիմումի Գևորգ Վազգենի Մադոյանի՝ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԴ2/41315/02/23 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել` ինքնաշեն կցորդը (բեռնաթափքի արտաքին չափերն են՝ երկարությունը՝ 290, լայնությունը՝ 155 սմ, բարձրությունը՝ 78 սմ, կցորդի կամրջակի ցածր կետի բարձրությունը գետնից՝ 20 սմ, ինքնաշեն կցորդի սեփական զանգվածը՝ 180 կգ) տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին։

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`