Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/2237/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/2237/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ՝ Պավլուշ Աղվանի Ֆարմանյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շովրոյան փողոց, 68, տուն 12

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 12-ին
ծանոթանալով ըստ հայցի Արդշինբանկ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Պավլուշ Աղվանի Ֆարմանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 04.02.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 04.02.2020 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթեր պարունակող ծրարը հետ է վերադարձվել դատարան մահացած նշագրմամբ:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 19.05.2020 թվականին կայացվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 05.05.2020 թվականին գրություն է ուղարկվել Երևան քաղաքի հատուկ սպասարկման տարածքային բաժին՝ Պավլուշ Աղվանի Ֆարմանյանի մահվան հանգամանքը պարզելու համար:
Երևան քաղաքի հատուկ սպասարկման տարածքային բաժնի պետի կողմից 03.06.2020 թվականին Դատարան է ներկայացվել թիվ 179 գրությանը՝ Պավլուշ Աղվանի Ֆարմանյանի մահվան վերաբերյալ:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 04.09.2020 թվականին կայացվել է գործի դատաքննությունը վերսկսելու, ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/2237/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի նոյեմբերի 30-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ և 159-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն` գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ, քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և գործով նշանակել դատական նիստ` այդ մասին պատշաճ ծանուցելով գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 159-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Արդշինբանկ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Պավլուշ Աղվանի Ֆարմանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/2237/02/20 քաղաքացիական գործի քննությունը վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`