Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0247/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010)293133

ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0247/02/23
«19» փետրվարի, 2024թ.


Պատասխանող Էլեն Վահրամի Պետրոսյանին
(ՀՀ, ք.Երևան, Սոֆիայի փ., տուն 42)


Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0247/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կարեն Սարգսի Հակոբյանի, Նառա Գրենիկի Պետրոսյանի, Միշա Կարենի Հակոբյանի, Էրիկ Կարենի Հակոբյանի, Էլեն Վահրամի Պետրոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» 26.01.2024 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 04-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Առդիր՝ որոշումը՝ «1» թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`