Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/0481/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/0481/02/22


Պատասխանող՝ Կարեն Ստեփանյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Սվաճյան փողոց, 12 շենք, 151 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 29-ին
ծանոթանալով ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Անժելա Բագրատի Ստեփանյանի և Կարեն Լևուշի Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) կողմից 18.01.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) կողմից 18.01.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) կողմից 29.04.2022 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է մասնակի:
Պատասխանող Անժելա Բագրատի Ստեփանյանի կողմից 17.05.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Ն. Բարսեղյանի) կողմից 21.07.2022 թվականին կայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, իսկ 22.09.2022 թվականին այն՝ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումներ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 21.10.2022 թվականին կայացված որոշումով վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2022 թվականի թիվ ԵԴ/0481/02/22 վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 31.01.2023 թվականին կայացվել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 27.06.2023 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 09.11.2023 թվականին կայացվել է գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Զարգարյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԵԴ/0481/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 21-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Անժելա Բագրատի Ստեփանյանի և Կարեն Լևուշի Ստեփանյանի՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/0481/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`