Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Թիվ ԱՎԴ/0156/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ

20.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Թիվ ԱՎԴ/0156/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0156/02/24 քաղաքացիական գործն ըստ Լիլիթ Տոլիկի Աբաղյանի դիմումի՝ Ներսես Սեյրանի Աբաղյանին (ծնված 18․09․1997 թվականին) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին: Թիվ ԱՎԴ/0156/02/24 քաղաքացիական գործով հրավիրել է դատաքննություն 07․05․2024 թվականին ժամը 14։00-ին։ Ներսես Սեյրանի Աբաղյանի (ծնված 18․09․1997 թվականին) վերջին հայտնի բնակության վայրի հասցեն եղել է՝ Հադրութի շրջան, գ․Ջրակուս։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին։
Սույն հայտարարությունը հրապարակվում է այն նկատառումով, որ որևէ անձի կողմից որևէ ձևով Ներսես Սեյրանի Աբաղյանի (ծնված 18․09․1997 թվականին), վերջին հայտնի բնակության վայրի հասցեն՝ Հադրութի շրջան, գ․Ջրակուս) վերաբերյալ տեղեկություն հայտնի լինելու պարագայում մինչև դատական նիստը հայտնել դատարանին (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`