Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/5792/02/23

20.02.2024

Հայտատու` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Սյուզաննա Սամվելի Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ, Գ․Նժդեհի փ., տ. 139

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ա. Աղամալյան) թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ռուզաննա Իվանի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սամվել Հմայակի Հարությունյանի, Սյուզաննա Սամվելի Հարությունյանի, Աննա Սամվելի Հարությունյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին) հրավիրվել է դատական նիստ։
Դատական նիստը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում 06.03.2024թ., ժամը 15:00-ին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, 6/1 շենք):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264) 2-36-06

Էլ. փոստ`