Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0008/02/24 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Վաչագան Նիկոլայի Առուշանյանի Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․Տափերական, Թամանցիների փ․, տ․11

20.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/0008/02/24 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Վաչագան Նիկոլայի Առուշանյանի
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․Տափերական, Թամանցիների փ․, տ․11

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/0008/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Ռիմա Վահանի Առուշանյանի՝ ընդդեմ Վաչագան Նիկոլայի Առուշանյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Դատարանը 26․01․2024 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք, որ դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Թումանյան 1)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`