Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/5243/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.02.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված

Հայցվոր՝ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությանը
Հասցե՝ (ՀՀ ք․Երևան, Աբովյան փ․, 36 շ․, բն․ 43)



Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/5243/02/21 քաղաքացիական գործով 2024 թվականի հունվարի 23-ին, ժամը՝ 09:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մարտի 19-ին, ժամը՝ 12:30-ին (հասցե` ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը ապահովել «Առողջ Սունկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչի մասնակցությունը դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով և համապատասխան լիազորագրով:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ




Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` ՛ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-5-04

Էլ. փոստ`