Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0010/02/24 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

20.02.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ2/0010/02/24 N Ե _____ /24
20 փետրվարի 2024 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող՝ Արմինե Սպիրիդոնի Պողոսյանին
/հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Ջրավազան փողոց, շենք 60, բն. 11/

Երրորդ անձինք՝ Սպիրիդոն Հրաչիկի Պողոսյանին
Արաքսյա Սանդրոյի Մաղաքյանին
Անահիտ Սպիրիդոնի Պողոսյանի
Արկադի Սպիրիդոնի Պողոսյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Քարինջ, Մերուժան Եղիկյան փողոց, տուն 20/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմինե Սպիրիդոնի Պողոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Սպիրիդոն Հրաչիկի Պողոսյանի, Արաքսյա Սանդրոյի Մաղաքյանի, Անահիտ Սպիրիդոնի Պողոսյանի և Արկադի Սպիրիդոնի Պողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Պատասխանող՝ Արմինե Սպիրիդոնի Պողոսյանին, երրորդ անձանց՝ Սպիրիդոն Հրաչիկի Պողոսյանին, Արաքսյա Սանդրոյի Մաղաքյանին, Անահիտ Սպիրիդոնի Պողոսյանին և Արկադի Սպիրիդոնի Պողոսյանին հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2024 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`