Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0009/02/24 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

20.02.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ1/0009/02/24 N Ե _____ /24
20 փետրվարի 2024 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող՝ Սուսաննա Վազգենի Հարությունյանին
/հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Ամերիկական շենք 17, բն. 2


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Արթուր Սերյոժի Հարությունյանի հայցադիմումն ընդդեմ Սուսաննա Վազգենի Հարությունյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Պատասխանող՝ Սուսաննա Վազգենի Հարությունյանին, հասցեագրված փոստային ծրարը հետ է վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.02.2024 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`