Թիվ ՏԴ/3446/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
22.02.2024
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ՝ Հասմիկ Սերյոժայի Էլլարյանին
Ըստ հայցի Ֆինքա ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Միքայել Սերյոժայի Էլլարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սերյոժա Գուրգենի Էլլարյանի, Մարուսյա Սարիբեկի Էլլարյանի, Մարզպետունի Սերյոժայի Էլլարյանի և Հասմիկ Սերյոժայի Էլլարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանների բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ՏԴ/3446/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 28-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի շենքում /հասցե` ք. Իջևան, Նալբանդյան 1/1/, թիվ 1 դատական նիստերի դահլիճում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374-0268-2-71-30
Էլ. փոստ`