Թիվ ԱՎԴ/14672/02/23 քաղաքացիական գորով Սեյրան Հովելի Մաթևոսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում
22.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/14672/02/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13 փետրվարի 2024թ. ք. Վայք
Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան),
ծանոթանալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Սեյրան Հովելի Մաթևոսյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, գործի նյութերին
Պ Ա Ր Զ Ե Ց
Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 21.12.2023թ. որոշմամբ: Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 01.03.2024թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատասխանողին պատշած ծանուցումը պետք է ապահովել, դատական ակտի կայացման օրից մեկ ամիս շուտ, Դատարանը գտնում է, որ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի ապրիլի 05-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` 0 282 2 32 24
Էլ. փոստ`