Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/56011/02/22 քաղաքացիական գործով Աշոտ Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/56011/02/22





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22-ը փետրվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Արա Անուշավանի Առաքելյանի ընդդեմ Աշոտ Ժորիկի Հակոբյանի, Լյուբով Նիկոլայի Հակոբյանի, Ռադիկ Հապետնակի Հակոբյանի, Ժորիկ Հապետնակի Հակոբյանի, Անուշ Ժորիկի Հակոբյանի, Ալինա Ժորիկի Մկրտչյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արթուր Պավելի Հակոբյան՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության դիմաց համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելու պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը.

ՊԱՐԶԵՑ
Դատարանի 21.04.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ նշանակվել 19.09.2023թ.:
19.09.2023թ. նախնական դատական նիստում դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ 22.02.2024թ.:
Նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174, 200 հոդվածներով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/56011/02/22 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 20.08.2024թ., ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ. (010-511-813 (438))
ԴԴ9.1/Ե-__________________
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/56011/02/22

Հայցվոր Արա Առաքելյանի ներկայացուցիչ՝
Անահիտ Մարտիրոսյանին
(ք.Երևան, Վ. Սարգսյան 26/3, 513 սենյակ)
Պատասխանող՝ Աշոտ Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Պատասխանող՝ Լյուբով Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Պատասխանող՝ Ռադիկ Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Պատասխանող՝ Ժորժիկ Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Պատասխանող՝ Անուշ Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Պատասխանող՝ Ալինա Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)
Երրորդ անձ՝ Արթուր Հակոբյանին
(ք.Երևան, Արշակունյաց 75Ա շենք, 7 բնակարան)

Ուղարկվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.02.2024թ. որոշումը՝ «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին»:
Առդիր որոշումը՝ «1» թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813

Էլ. փոստ`