Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ2/0943/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

23.02.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գոռ Չաիլյանին
(ք.Երևան, Աղբյուր Սերոբի փողոց, 3 շենք, բն. 64)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Գոռ Չաիլյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 10.10.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ2/0943/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Գոռ Չաիլյանի ընդդեմ «Հր.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի` չվճարված աշխատավարձի և տուժանքի բռնագանձման պահանջի մասին:
Գործով հայցվոր Գոռ Չաիլյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Աղբյուր Սերոբի փողոց, 3 շենք, բն. 64 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան





Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`