Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/27479/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

23.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

թիվ ԵԴ/27479/02/21 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Հասմիկ Վարշամի Ալեքսանյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 29ա շենք, բն. 57
Պատասխանող՝ Տարոն Խաչիկի Հովհաննիսյանին
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 29ա շենք, բն. 57
Հարգելի Հասմիկ Վարշամի Ալեքսանյան, Դուք՝ որպես պատասխանող, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/27479/02/21 քաղաքացիական գործն գործն ըստ հայցի «ՈՐԴԻ ԷԴԳԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյանի ընդդեմ Հասմիկ Վարշամի Ալեքսանյանի, Խաչիկ Լենդրուշի Հովհաննիսյանի և Տարոն Խաչիկի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 02.05.2024թ. ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:
Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`