Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27503/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու վերաբերյալ

23.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-18-13, (426, 427) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am

Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ2/27503/02/23
9.1/Ե-
29 հունվարի 2024 թ.


Պատասխանող՝ Արսեն Ալբերտի Գևորգյանին
/հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ն. Շենգավիթ 11 փող. շ. 35/1 209/


Ուղարկվում է թիվ ԵԴ2/27503/02/23 քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը:

Առդիր՝ «2» թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/27503/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


29 հունվարի 2024 թվական քաղաք Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արսեն Ալբերտի Գևորգյանի, Բորիս Բորիսի Ավագյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ2/27503/02/23 քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը Դատարանի 08.09.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 08.01.2024 թվականը:
Դատավորի՝ 03.01.2024-23.01.2024թթ. ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու, իսկ 24.01.2024-26.01.2024թթ. ներառյալ՝ անաշխատունակության մեջ գտնվելու դեպքերով պայմանավորված՝ սույն դատական ակտը կայացվում է դատավորի աշխատանքի ներկայանալու առաջին օրը՝ 29.01.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, նկատի ունենալով, որ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքների առկայության դեպքում, և արձանագրելով, որ նշված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, Դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետք է կայացնել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրել նախնական դատական նիստ:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ և 301-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Արսեն Ալբերտի Գևորգյանի, Բորիս Բորիսի Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ2/27503/02/23 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և հրավիրել նախնական դատական նիստ՝ 05.03.2024 թվականին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41 ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13

Էլ. փոստ`