Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/43609/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Լավրենտ Հրանտի Գյուլումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

24.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Սարգիս Լավրենտի Գյուլումյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Լավրենտ Հրանտի Գյուլումյանի, Կարինե Զավենի Գյուլումյանի, Լուսինե Լավրենտի Գյուլումյանի, Լիաննա Լավրենտի Գյուլումյանի, Դիաննա Լավրենտի Գյուլումյանի, Զիրվարդ Լավրենտի Գյուլումյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, Պատասխանողի բաժինն առանաձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Սարգիս Լավրենտի Գյուլումյանի, երրորդ անձինք՝ Լավրենտ Հրանտի Գյուլումյանի, Կարինե Զավենի Գյուլումյանի, Լուսինե Լավրենտի Գյուլումյանի, Լիաննա Լավրենտի Գյուլումյանի, Դիաննա Լավրենտի Գյուլումյանի, Զիրվարդ Լավրենտի Գյուլումյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, Պատասխանողի բաժինն առանաձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 29.02.2024 թվականին, ժամը` 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`