Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/17354/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ Հայկուհի Ռոբերտի Ստեփանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

24.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագայությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Անդրանիկ Ռոբերտի Ստեփանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատի, Աիդա Արտաշեսի Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձ՝ Հայկուհի Ռոբերտի Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձ)՝ կտակն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և նոտարական գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագրերը և սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործով ըստ հայցի Անդրանիկ Ռոբերտի Ստեփանյանի ընդդեմ Երևան նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատի, Աիդա Արտաշեսի Ստեփանյանի, երրորդ անձ՝ Հայկուհի Ռոբերտի Ստեփանյանի՝ կտակն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և նոտարական գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագրերը և սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դատարանի 05.06.2023 թվականի՝ <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին>> որոշումը փոփոխել՝ համաձայն սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Դատարանի 05.06.2023 թվականի՝ <<Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին>> որոշման փոփոխված մասով սահմանել ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու օրվանից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 05.03.2024 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`