Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16484/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
աղաքացիական գործով պատասխանող
Լիլիթ Գևորգի Թորոսյան
/ՀՀ ք. Երևան Մազմանյան փողոց, 6 շենք, բնակարան 18/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա. Պետրոսյանի, քննության առնելով քաղաքացիական գործը՝ ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Արմեն Գևորգի Թորոսյանի, Լարիսա Բենյամինի Թորոսյանի, Լիլիթ Գևորգի Թորոսյանի, Գևորգ Փայլակի Թորոսյանի` ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Մ. Մազմանյան փողոց 6 շենք, 18 բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արմեն Թորոսյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արմեն Թորոսյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում վերոնշյալ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արմեն Թորոսյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/16484/02/22 քաղաքացիական գործով 20.06.2024 թվականին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`