Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/3626/02/23 քաղաքացիական գործով Սամվել Հանիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3626/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23-ը հունվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սուրեն Սամվելի Հանիսյանի ընդդեմ Արսեն Սպարտակի Գինոսյանի, Գասպար Սերգեյի Հովակիմյանի, Սամվել Սուրենի Հանիսյանի՝ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 13.02.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Գասպար Սերգեյի Հովակիմյանի կողմից փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը ստացվել են 24.06.2023թ.:
Պատասխանողներ Գասպար Սերգեյի Հովակիմյանի և Արսեն Սպարտակի Գինոսյանի ներկայացուցչի կողմից 10.07.2023թ. դատարան է մուտքագրվել հայցադիմումի պատասխան:
Դատարանի 21.07.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 08.08.2023թ., այնուհետև՝ 09.11.2023թ., այնուհետև՝ 23.01.2024թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել են հայցվորի և պատասխանողներ Արսեն Գինոսյանի և Գասպար Հովակիմյանի ներկայացուցիչները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
23.01.2024թ. նախնական դատական նիստում Դատարանը կողմերի ներկայացուցիչների հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են կողմերի կամքի՝ հայցվորի և պատասխանող Արսեն Գինոսյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը իրականում գրավի պայմանագիր հանդիսանալու, հայցվորի կողմից պատասխանող Գասպար Հովակիմյանին տունն օտարելուց հետո գումարներ վճարելու, դրա չափի, գումարները բնակելի տանով ապահովված պարտավորության կատարման համար վճարված լինելու, Գասպար Հովակիմյանի՝ վիճարկվող գործարքի միջնորդ հանդիսանալու, նույն անձանց միջև, նույն հիմքով և նույն առարկայի վերաբերյալ վեճով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/3626/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Սուրեն Հանիսյանը պետք է ապացուցի կողմերի կամքի՝ հայցվորի և պատասխանող Արսեն Գինոսյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը իրականում գրավի պայմանագիր հանդիսանալու, հայցվորի կողմից պատասխանող Գասպար Հովակիմյանին տունն օտարելուց հետո գումարներ վճարելու, դրա չափի, գումարները բնակելի տանով ապահովված պարտավորության կատարման համար վճարված լինելու, Գասպար Հովակիմյանի՝ վիճարկվող գործարքի միջնորդ հանդիսանալու վերաբերյալ փաստերը:
Պատասխանողներ Արսեն Գինոսյանը և Գասպար Հովակիմյանը պետք է ապացուցեն նույն անձանց միջև, նույն հիմքով և նույն առարկայի վերաբերյալ վեճով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 15.03.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 26.03.2024թ., ժամը 12:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`