Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0013/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

26.02.2024

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/0013/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պատասխանող՝ Նանե Ալեքսանդրի Մախսուդյանին
(Ռուսաստանի Դաշնություն, ք․ Վորոնեժ, Մոսկովսի պողոստա, տուն 94, բն․174)

Թիվ ՍնԴ/0013/02/20 քաղաքացիական գործն ըստ Զովանուշ Գրիգորյանի հայցի ընդդեմ «Զոսեկար» ՍՊԸ-ի գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի, Գարիկ Սերգեյի Դանիելյանի, Նանե Մախսուդյանի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու մասին՝ 15.07.2016 թվականին և 19.05.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանգրերն անվավեր ճանաչելու և անշարժ գույքը բարեխիղճ ձեռքբերողներից սեփականատիրոջը վերադարձնելու պահանջների մասին, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է՝ 2024 թվականի մարտի 07-ին, ժամը
14:30-ին՝ ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 6 դահլիճում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍնԴ/0013/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է՝ 2024 թվականի մարտի 07-ին, ժամը 14:30-ին՝ ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 6 դատական նիստերի դահլիճում, որտեղ Դուք հրավիրվում եք որպես պատասխանող:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 7-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`