Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33627/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.02.2024

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Յուրի Սամվելի Առաքելյանին
/ՀՀ, քաղաք Երևան, Մամիկոնյանց փողոց, 51 շենք, 38 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Հ. Ղազարյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/33627/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Յուրիկի Առաքելյանի ընդդեմ Գայանե Ստեփանի Բաբայանի և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք պատասխանողների կողմում՝ Յուրի Սամվելի Առաքելյան և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ Գայանե Ստեփանի Բաբայանի, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության և Յուրի Սամվելի Առաքելյանի միջև 28.06.2010 թվականին կնքված Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ ՊԻԶ Գ/2 պայմանագիրն անվավեր ճանաչելու, և որպես անվավերության հետևանք՝ քաղաք Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց, թիվ 10 շենք, թիվ 8 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.06.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ: Տեղեկացնում ենք, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Էրեբունի, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացու 162Ա թիվ ԵԴ/33627/02/22 քաղաքացիական գործով 14.03.2024թ.-ին, ժամը 10:30-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Գալստյան

Հասցե` Էրեբունի նստավայր- ՀՀ քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162Ա

Հեռ..` (+37410) 576-631 (ներքին՝ 127)

Էլ. փոստ`