Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/43349/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու վերաբերյալ

26.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-18-13, (426) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Քաղաքացիական գործ
ԵԴ2/43349/02/23
9.1/Ե-
«15» փետրվարի 2024թ.

Պատասխանող՝ Արմինե Համլետի Առաքելյանին
/ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա փող. 16 շ., 25 բն./

/ՀՀ, Արարատի մարզ, ք. Արարատ, Կոմիտասի փող. 2 Ա շ., 35 բն./

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին և 199-րդ հոդվածի 4-րդ մասերով սահմանված կարգով` ուղարկվում (և/կամ առձեռն հանձնվում) է թիվ ԵԴ2/43349/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ հրավիրելու մասին Դատարանի որոշումը։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Առդիր` «1» թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/43349/02/23



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


15 փետրվարի 2024 թվական ք. Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, ուսումնասիրելով Էդգար Մովսեսի Հերքոյանի ընդդեմ Արմինե Համլետի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ2/43349/02/23 քաղաքացիական գործը․
Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 27.12.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Էդգար Մովսեսի Հերքոյանի ընդդեմ Արմինե Համլետի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/43349/02/23):
Վերոհիշյալ որոշումն օրենքով սահմանված ժամկետում և կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Էդգար Մովսեսի Հերքոյանի ընդդեմ Արմինե Համլետի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ2/43349/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 21.03.2024 թվականին` ժամը «11:00»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 03):
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374(010) 51-18-13

Էլ. փոստ`