Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/11081/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Գրետա Ասատուրի Բարսեղյանին
հասցեն` Գեղարքունիքի մարզ, գ.Ակունք

,ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Վրեժի Քարհանյանի ընդդեմ Գրետա Ասատուրի Բարսեղյանի, երրորդ անձանց՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ թիվ ԼԴ/0234/02/08 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված պարտապանի և նրա իրավահաջորդի պարտավորությունը դադարած համարելու և ժառանգված գույքն արգելանքից հանելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 19․03․2024 թվականին, ժամը 11։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`