Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0244/02/20 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

27.02.2024

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Գործ ՍԴ2/0244/02/20
27 փետրվարի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Սամվել Կարոյի Հակոբյանին
ք․Երևան, Դավթաշեն 2-րդ թղմ․, 34 շենք, բն․48

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ2/0244/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Կարոյի Հակոբյանի 179,500 գումարի բռնագանձման պահանջի մասին։
Քաղաքացիական գործով որոշվել է կիրառել արագացված դատաքննություն:
Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել է 18․03․2024թ.:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայր՝ ք. Կապան, Մ.Ստեփանյան 3/2:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
* Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը փաստացի ստացված չլինելու դեպքում սույն ծանուցման 1-ին և 2-րդ կետերում նշված դատավարական ժամկետները հաշվարկվում են դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրվան հաջորդող օրվանից։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`