Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29062/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԴ2/29062/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Կարինե Սամվելի Բեկջանյանին
/ ՀՀ Շիրակի մարզ ք.Գյումրի Չերնիշևսկու փող. 45 տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/29062/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ) ներկայացրած հայցադիմումն ընդդեմ «Ֆազնար Թրավել» ՍՊԸ–ի, Կարինե Սամվելի Բեկջանյանի, Նարինե Վոլոդյայի Մկրտչյանի, Էդգար Լևիկի Մկրտչյանի (այսուհետ` Համապատասխանողներ), Խաչիկ Լևիկի Մկրտչյանի, Կարինե Մյասնիկի Մկրտչյանի՝ համապարտության կարգով գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առաարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Դատարանը որոշում է կայացրել գործը քննել պարզեցված վարույթի կարգով և նշանակել է վճռի հրապարակման օր 28.03.2024 թվականին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 010 511 813 /434/

Էլ. փոստ`