Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25115/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ/25115/02/21

Գևորգ Ռոբերտի Խաչատրյանին
(հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան,
Սևանեցու փողոց, շենք 19, բն. 24)

Էդուարդ Խաչիկի Խաչիկյանի իրավահաջորդներին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շիրակի 2 նրբ., շենք 6, բն. 1)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/25115/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Գևորգ Ռոբերտի Խաչատրյանի և Էդուարդ Խաչիկի Խաչիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք 13.03.2024 թվականին ժամը 10:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/25115/02/21 քաղաքացիական գործով որպես պատասխանող նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Թիվ ԵԴ/25115/02/21 քաղաքացիական գործով սահմանել, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են.
1) 12.10.2020թ. ժամը 17:40 սահմաններում, Երևան քաղաքի Հերացի փողոցում Գևորգ Ռոբերտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և Էդուարդ Խաչիկի Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 09 US 542 h/h-ի ավտոմեքենայի և Մելինե Միշայի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ու Սերյան Մանուկյանի կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի 77 XX 001 հ/հ-ի ավտոմեքենայի միջև ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցած լինելու փաստը,
2) Վերոգրյալ ճանապարհատրանսպորտային պատահարում Էդուարդ Խաչիկի Խաչատրյանի մեղավոր հանդիսանալու փաստը,
3) Նշված ճանապարհատրանսպորտային պատահարի պահի դրությամբ «Մերսեդես» մակնիշի 09 US 542 h/h-ի ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր առկա չլինելու փաստը,
4) Մելինե Միշայի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ու Անդրանիկ Ասլանյանի կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի 77 XX 001 հ/հ-ի ավտոմեքենային 595.000 ՀՀ դրամ գումարի չափով վնաս պատճառված լինելու փաստը,
5) «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերության և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության միջև սահմանված կարգով փոխադարձ հաշվարկներ իրականացված լինելու փաստը,
6) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի հանդեպ Մելինե Միշայի Պետրոսյանի կողմից 12.05.2019թ. «Ֆորդ» մակնիշի 033OM61 հ/հ և «Ինֆինիտի» մակնիշի 35TF454 հ/հ ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի արդյունքում պարտավորություն ունենալու և 12.10.2020թ. տեղի ունեցած պատահարի կապակցությամբ Բյուրոյի կողմից վերջինիս վճարման ենթակա 595.000 ՀՀ դրամը նշված պարտավորության գումարից հաշվանցելու փաստը,
7) 12.10.2020թ. ժամը 17:40 սահմաններում Երևան քաղաքի Հերացի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պահին Գևորգ Խաչատրյանի՝ «Մերսեդես» մակնիշի 09 US 542 h/h-ի ավտոմեքենայի սեփականատերը չհանդիսանալու փաստը:
Սահմանել, որ 1-6-րդ փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն, իսկ 8-րդ փաստի ապացուցման պարտականությունը՝ պատասխանող Գևորգ Խաչատրյանը:
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 13.03.2024 թվականի նախնական դատական նիստը ներառյալ:
3. Թիվ ԵԴ/32579/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 13-ին, ժամը՝ 10:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):

Ծանոթություն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`