Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/1159/02/23 քաղաքացիական գործով Պարգև Մկրտչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1159/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 փետրվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մայիս Աշոտի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Պարգև Մկրտչյան՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի Մայիս Աշոտի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Պարգև Մկրտչյան՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
27.02.2024թ. հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են կատարողական վարույթով պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի պահանջներից հրաժարվելու դիմում ներկայացրած լինելու և ներկայացման ժամկետի, կատարողական վարույթը կարճելու հիմքերի առկայության և իրավաչափության, հայցվորի՝ բաց թողնված օգուտի և դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ2/1159/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Մայիս Խաչատրյանը պետք է ապացուցի բաց թողնված օգուտի և դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստերը:
Պատասխանող ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է ապացուցի կատարողական վարույթով պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի պահանջներից հրաժարվելու դիմում ներկայացրած լինելու և ներկայացման ժամկետի, կատարողական վարույթը կարճելու հիմքերի առկայության և իրավաչափության վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 01.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 16.04.2024թ., ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ




ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (010-511-813-438)

ԴԴ-8.2/Ե

ԵԴ2/1159/02/23

Հայցվորի ներկայացուցիչ Վարսիկ Հովսեփյանին
Ք.Երևան, Սպենդիարյան 3 շենք, բն. 2
Պատասխանող ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Ք.Երևան, Հալաբյան 41ա
Երրորդ անձինք՝
Պարգև Մկրտչյանին
Ք. Երևան, Ավան Առինջ թաղ., 1 միկրոշրջան, 1/16 կրպակ
Կարինե Գալստյանին
Ք.Երևան, Նորք Մարաշ, 4 փողոց, տուն 3


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.02.2024թ. որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Առդիր՝ 1 թերթից:


դատավորի օգնական Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`