Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7590/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԴ/7590/02/23
«28» փետրվարի 2024 թվական
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Թամարա Սուրենի Եղիազարյանին
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ, Աղավնատուն,
Ռ. Ավագյան փողոց, 1 նրբանցք, 8 տուն

ՌԴ, Մոսկվայի մարզ, ք. Պավլովսկիյ Պոսադ, Օրջոնոկիձե փողոց,
7Ա տուն, 47 բնակարան


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Հ. Ջալալյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Օլեգ Վալերիկի Առուստամյանի ընդդեմ Թամարա Սուրենի Եղիազարյանի` երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
Սույնով հայտնվում է, որ թիվ ԵԴ/7590/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի մարտի 15-ին, ժամը 14:00-ին հրավիրված է դատաքննություն, որի վերաբերյալ դատական ծանուցագրերը ուղարկվել են կողմերին:
Տեղեկացվում է, որ 15.03.2024 թվականին, ժամը 14:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով, ուստի դատաքննությունը տեղափոխվում է 2024 թվականի ապրիլի 09-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`