Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/1250/02/23 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ Արտակ Սերժիկի Ասլանյանին ուղղված դատական ծանուցում:

28.02.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ․ փետրվարի 15-ի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք քաղաքացիական գործով ըստ «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ներկայացուցիչ՝ Հարություն Մելքոնյանի հայցի ընդդեմ պատասխանող Արմինե Սերժիկի Ասլանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հասմիկ Հասրաթի Ասլանյանի, Արկադի Սերժիկի Ասլանյանի, Սերժիկ Ազիզի Ասլանյանի, Արման Սերժիկի Ասլանյանի, Արտակ Սերժիկի Ասլանյանի՝ «բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին», ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 3) 2024թ․ մարտի 15-ին, ժամը՝ 11:00-ին, նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈւՂԱՐ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս Անկախության 4/1

Հեռ..` 0284-2-58-92

Էլ. փոստ`