Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/2044/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Նինա Նաումի Նեչիպերենկոյին
(ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան, Աբովյան փողոց 6, բն. 24)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.12.2023 թվականի որոշմամբ թիվ ՍԴ/2044/02/22 դատական գործով, ըստ հայցի Արարատ Հարությունյանի ընդդեմ Նինա Նաումի Նեչիպերենկոյի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.08.2023 թվականին կայացված վճռի դեմ Արարատ Հարությունյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Նինա Նաումի Նեչիպերենկոյին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան, Աբովյան փողոց 6, բն. 24 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՍԴ/2044/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`