Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/8784/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2024

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ «Հարությունյան Շին» ՍՊ ընկերությանը
(ք. Երևան, Գերցենի փողոց, տուն 9)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/8784/02/23 դատական գործով, ըստ հայցի Նունե Բրուտյանի ընդդեմ «Հարությունյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ չվճարված աշխատավարձը վճարելու, աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի համար վճարելու և աշխատանքում վերականգնելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 20.09.2023 թվականին կայացված վճռի դեմ Նունե Բրուտյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«Հարությունյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Գերցենի փողոց, տուն 9 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ2/8784/02/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`