Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ Թիվ ԵԴ2/44249/02/23 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ «Սարյան 13» ՍՊԸ-ին Հասցե` ք.Երևան, Մ․ Սարյան 13

29.02.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ2/44249/02/23 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ «Սարյան 13» ՍՊԸ-ին
Հասցե` ք.Երևան, Մ․ Սարյան 13

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/44249/02/23 քաղաքացիական գործը:
«ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊ ընկերության կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ «ԷՅԵՄ ՌԵՍՏՈՐԱՆՍ 374» ՍՊ ընկերության, պատասխանող կողմում հանդես եկող ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «ՍԱՐՅԱՆ 13» ՍՊԸ-ի՝ ուրիշի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ2/44249/02/23 քաղաքացիական գործով Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. մարտի 20-ին ժամը 10։30-ին նշանակված նախնական դատական նիստին ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`