Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ4/0021/02/24 քաղաքացիական գործով Երրորդ անձինք՝ Վոլոդյա Ֆրունզի Աբրահամյանին, Ծովիկ Ջանշիկի Աբրահամյանին, Արսեն Վոլոդյայի Աբրահամյանին Հասցե՝ ՀՀ, ՎՁՄ,գ․Մալիշկա,14 փ․,տ․15

29.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ4/0021/02/24 քաղաքացիական գործով
Երրորդ անձինք՝ Վոլոդյա Ֆրունզի Աբրահամյանին, Ծովիկ Ջանշիկի Աբրահամյանին, Արսեն Վոլոդյայի Աբրահամյանին
Հասցե՝ ՀՀ, ՎՁՄ,գ․Մալիշկա,14 փ․,տ․15


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ4/0021/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ընկերության ընդդեմ Արամ Վալոդյայի Իսրաելյանի, երրորդ անձինք՝ Վոլոդյա Ֆրունզի Աբրահամյանի, Ծովիկ Ջանշիկի Աբրահամյանի, Արսեն Վոլոդյայի Աբրահամյանի և Տիգրան Վոլոդյայի Աբրահամյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Հայցադիմումը և դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Թումանյան 1)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`