Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/3009/02/23 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.02.2024

Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Փոստային ինդեքս 2302, Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1, էլ. Փոստ kotayq@court.am, Հեռ. /0223/2-69-38

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3009/02/23

ԴԴ 23

« 19» փետրվարի 2024թ.
Պատասխանող՝Համասփյուռ Մովսեսի Սաֆարյանին
Հասցե՝ ՀՀ,Կոտայքի մարզ,Զորավան 1փ.,1շ.



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Կարաքեհյանի վարույթում գտնվող թիվ ԿԴ/3009/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ` 2024 թվականի մարտի 22-ին, ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Հրազդան քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1, նիստերի դահլիճ թիվ 2) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես Պատասխանող:
Ծանոթություն.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա։
2.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստիին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

Առդիր՝ որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՍԻՄՈՆՅԱՆ








Հասցե` քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,13 փողոց 1/1

Հեռ..` 0223-2-69-38

Էլ. փոստ`