Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ4/0020/02/24 քաղաքացիական գործով Պատասխանողներ՝ Բենիկ Մանվելի Աղաբաբյանի ,Էլիզա Մուշեղի Ամրոյանի Հասցե՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ․Խաչիկ,14փ․,տ․1

29.02.2024

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ4/0020/02/24 քաղաքացիական գործով
Պատասխանողներ՝ Բենիկ Մանվելի Աղաբաբյանի ,Էլիզա Մուշեղի Ամրոյանի
Հասցե՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ․Խաչիկ,14փ․,տ․1

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ4/0020/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ընկերության ընդդեմ Բենիկ Մանվելի Աղաբաբյանի և Էլիզա Մուշեղի Ամրոյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Դատարանը 13․02․2024 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք, որ դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Թումանյան 4)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 4 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`