Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ/5968/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

29.02.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Լիանա Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան, Խաղաղության 2 շ., բն. 18

Դատարանի վարույթում էգտնվում Թիվ ԳԴ/5968/02/23 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Լիանա Գագիկի Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Սույն գործով Դատարանի 13.02.2024 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Կից որոշումը՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/5968/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանը (այսուհետ`Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Մ.Մանուչարյանի


2024 թվականի փետրվարի 13-ին ք.Ճամբարակ

պարզեցված վարույթի կարգով քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01551651, պետական գրանցման համար՝ 273.120.03909, այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Լիանա Գագիկի Հարությունյանի (անձնագիր՝ AF0688043, տրված 20.08.2002 թվականին, 003-ի կողմից, այսուհետ՝ Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԳԴ/5968/02/23 քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի ներկայացուցիչը 04.09.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Լիանա Գագիկի Հարությունյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Դատարանի դատավոր Գ. Գրիգորյանի 14.09.2023 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին>> որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի 14.11.2023 թվականի հայտարարության համաձայն՝ Գոհար Գրիգորյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը 2023 թվականի նոյեմբերի 14-ին իրավունքի ուժով մտել է ուժի մեջ:
Գործը դատավոր Մ. Մանուչարյանին է մակագրվել 14․12.2023 թվականին, իսկ Դատավորի աշխատակազմին է փոխանցվել 21․12․2023 թվականին։
Դատավոր Մ.Մանուչարյանի 03.01.2024 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 04.04.2024 թվականը:
12.02.2024 թվականին Հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն և խնդրել է գործի վարույթը կարճել՝ վեճն ըստ էությամբ սպառված լինելու հիմքով:
Որպես հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ Պատասխանողը կամովին կատարել է Հայցվորի նկատմամբ ունեցած իր դրամական պարտավորությունը, ինչպես նաև վճարել է պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:
Վերոնշյալ հոդվածի և սույն գործով ներկայացված միջնորդությունում մատնանշված հանգամանքների համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ առկա միջնորդությունը ըստ էության արձանագրում է սույն գործով վեճի սպառումը, որպիսի պարագայում գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ենթակա է կարճման:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված է պետական տուրքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:
Տվյալ դեպքում Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է գումար բռնագանձելու մասին պահանջ և վճարվել է 1.500 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված և Պատասխանողի կողմից այն հատուցած լինելու, ինչպես նաև Պատասխանողի հանդեպ գործի քննության հետ կապված այլ ծախսերի պահանջ չներկայացնելու պայմաններում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ, 182-րդ, 183-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԳԴ/5968/02/23 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Լիանա Գագիկի Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, կարճել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից տասնհինգ օր հետո և հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ԴԱՏԱՎՈՐ՝ Մ.ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`