Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանող՝ Վարազդատ Անդրուշի Աբրահամյանին /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փող. 17շ., 21 բն./ թիվ ԵԴ/35952/02/21

29.02.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35952/02/21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հոկտեմբերի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, քննարկելով թիվ ԵԴ/35952/02/21 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Սասուն Նվերի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Ռոբերտ Եղյանի ընդդեմ Վարազդատ Անդրուշի Աբրահամյանի՝ գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին թիվ ԵԴ/35952/02/21 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 26.10.2023 թվականին, ժամը 11:30-ին։
Դատավորների վերապատրաստման դասընթացների ժամանակացույցի համաձայն՝ դատավոր Ա. Սաֆարյանը 23.10.2023-27.10.2023 թվականը ընկած ժամանակահատվածում մասնակցելու է տարեկան պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել և նշանակել 26.03.2024 թվականին, ժամը 11:30-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/35952/02/21 քաղաքացիական գործով 26.10.2023 թվականին, ժամը 11:30-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել և դատական նիստը նշանակել 26.03.2024 թվականին, ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13

Էլ. փոստ`