Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38000/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Խաչիկ Սարգսի Մկրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի Նոռա Ասատուրի Վարդանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վահագն Գագիկի Դանիելյանի, Խաչիկ Սարգսի Մկրյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Նոռա Ասատուրի Վարդանյանի ընդդեմ Վահագն Գագիկի Դանիելյանի, Խաչիկ Սարգսի Մկրյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`