Թիվ ԳԴ/6316/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.03.2024
Պատասխանող- Հովհաննես Արամայիսի Գասպարյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Աբրահամյան 4-րդ փողոց, 2 անցղ., տուն 34/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Լիանա Արտիկի Սաֆարյանի հացի ընդդեմ Հովհաննես Արամայիսի Գասպարյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու և երեխաների համար ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2024 թվականի մարտի 11-ին`ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`