Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/3862/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

01.03.2024

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝

Անահիտ Ռուդիկի Խառատյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 79 շ., բն. 24)


Ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Աիդա Ռուդիկի Խառատյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող Երրորդ անձինք` Ռուդիկ Շավանի Խառատյանի, Սարետնիկ Սերոբի Մովսիսյանի, Անահիտ Ռուդիկի Խառատյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձինքնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, թիվ ՏԴ/3862/02/23 քաղաքացիական գործով 01.03.2024 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցից հրաժարվելու մասին:
Հայցից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննարկելու նպատակով 2024 թվականի մարտի 13-ին, ժամը 15:10-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`