Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ3/0034/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Լավինա Վիկտորի Շիրինյանին,
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիք, գ.Սոթք, 3/1 փող., տուն 13


Դատարանի վարույթում է գտնվում Թիվ ԳԴ3/0034/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանի, Գրիգորի Հարությունի Դանիելյանի, Լավինա Վիկտորի Շիրինյանի, Պավել Նիկոլայի Շահսուվարյանի, Գայանե Էդուարդի Շահսուվարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
12.03.2024 թվականին ժամը 15:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ (ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, հասցե՝ ք. Ճամբարակ, Նժդեհի 99/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`