Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12348/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.02.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

01.03.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

երրորդ անձ՝ Վարազդատ Միքաելյանին
(ք. Երևան, Գ. Նժդեհի 23)

Վարչական գործ թիվ ՎԴ/12348/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«21» փետրվարի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Ռոբերտ Սարգսյանի ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, երրորդ անձ՝ Վարազդատ Միքաելյան՝ ՀՀ Նախագահի 20.10.2021 թվականի թիվ ՆՀ-331-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու և ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ Նախագահին առաջարկելուն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Ռոբերտ Սարգսյանի ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, երրորդ անձ՝ Վարազդատ Միքաելյան՝ ՀՀ Նախագահի 20.10.2021 թվականի թիվ ՆՀ-331-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու և ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ Նախագահին առաջարկելուն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 12.03.2024 թվականի ժամը 14:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 347/10/ 29-31-02

Էլ. փոստ`