Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՎԴ/4808/05/23 վարչական գործով ծանուցում

01.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
Թիվ ՎԴ/4808/05/23
N______________
21 փետրվարի 2024թ.
Երրորդ անձ «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի 7/8

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/4808/05/23 վարչական գործով (Նոննա Ֆրիկի Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ, «Բաբերդ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊԸ՝ Երևանի քաղաքապետի՝ ՀՀ, ք․ Երևան, Խանջյան փող․ 7 շ․, թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույքի (թիվ 1457839 սեփականության վկայական) նկարագրության արձանագրություն կազմելուն պարտավորեցնելու պահանջի մասին) հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից 13․02․2024թ․ ներկայացված առարկության պատճենը (ընդամենը՝ 4 (չորս) թերթ)։

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`