Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

03.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քրիստինե Էդուարդի Քլյանին
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց, 5Ա շենք, 293 բնակարան

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ/56297/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվոր «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 15․12․2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա․ Փիլոսյան) պարզեցված վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Քրիստինե Էդուարդի Քլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 22.04.2022թ. թիվ ԵԴ/56297/02/21 վճռով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը վճռվել է Քրիստինե Քլյանից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 111․900 ՀՀ դրամը վարկի մնացորդի գումար, 2 238 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ՝ սկսած 16.12.2021 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների պարտքի մայր գումարի` 111 900 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և Քրիստինե Քլյանից հօգուտ ՙԻնեկոբանկ՚ ՓԲ ընկերության բռնագանձել տոկոսներ: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:
Հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.04.2022թ. թիվ ԵԴ/56297/02/21 վճիռը բեկանվել և գործն ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործը 23.10.2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ․ Բունիթայանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 24․10․2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.10.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:


Հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Քրիստինե Էդուարդի Քլյանի միջև 14.02.2020 թվականին կնքված թիվ TP20/13432 Պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն, պատասխանողը «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ից գնած Samsung A30 S ապրանքի արժեքի վճարումը հետաձգելու իրավունք է ստացել և պարտավորվել է Բանկին վճարել 120,777.4 ՀՀ դրամ գումար և տոկոսներ՝ հաշվարկված պարտքի մնացորդային արժեքի վրա տարեկան 24 տոկոս դրույքաչափով:
Պատասխանողի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար Պայմանագրի 1.3 ենթակետի հիման վրա գրամադրվել է Samsung A30 S ապրանքը:
Չնայաց հայցվորի բանավոր հիշեցումների՝ պատասխանողը ոչ պատշաճ է կատարել Բանկի հանդեպ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Հայտնել է, որ պատասխանողի ընդհանուր պարտքը բանկին 23.11.2021 թվականի դրությամբ կազմել է 169,429.60 ՀՀ դրամ, այդ թվում` 120,777.40 ՀՀ դրամ պարտքի մայր գումարի մնացորդը, 47,540.80 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսների գումարը, 1,111.40 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումարը, ինչպես նաև 0 ՀՀ դրամ` սպասարկման ամսական վճարը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 880-րդ, 887-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 3-րդ կետը, 881-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 169,429.60 ՀՀ դրամ գումար: Հայցվորը խնդրել է նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և պարտքի մայր գումարի` 120,777.40 ՀՀ դրամ գումարի վրա հայցադիմումը դատարան մուտքագրվելուն հաջորդող օրվանից սկսած հաշվարկել տոկոսներ` մինչև գումարը Բանկին վերադարձնելու օրը` համաձայն բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել բանկի կողմից նախապես վճարված 3,390 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
Վկայկոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածը` հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրել է վեճը լուծել հայցվորի բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 26-ին` ժամը «09:40»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/56297/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) TP20/13432 պարտքի տարաժամկետ մարման պայմանագրի շրջանակներում Քրիստինե Էդուարդի Քլյանի պարտավորվել է Բանկին վճարել 120,777.4 ՀՀ դրամ գումար և տոկոսներ՝ հաշվարկված պարտքի մնացորդային արժեքի վրա տարեկան 24 տոկոս դրույքաչափով:
գ) Պատասխանող Քրիստինե Էդուարդի Քլյանի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման և կետանցի առկայության փաստերը,
դ) Քրիստինե Էդուարդի Քլյանի՝ պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 23.11.2021 թվականի դրությամբ 169,429.60 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 120,777.40 ՀՀ դրամ պարտքի մայր գումարի մնացորդը, 47,540.80 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսների գումարը, 1,111.40 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումարը, ինչպես նաև 0 ՀՀ դրամ` սպասարկման ամսական վճարը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 26.04.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`