Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/3500/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

03.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Նելլի Ազատի Գևորգյանին
/ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի 1 նրբ․, 15 շենք, բնակարան 17/

Լիլիթ Հովակիմի Գրիգորյանին
/ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի 1 նրբ․, 15 շենք, բնակարան 17/

Լուիզա Հովակիմի Գրիգորյանին
/ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի 1 նրբ․, 15 շենք, բնակարան 17/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/3500/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ2/3500/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանի ներկայացուցիչ Արաքս Կիրակոսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանի ընդդեմ Նելլի Ազատի Գևորգյանի, Լիլիթ Հովակիմի Գրիգորյանի, Լուիզա Հովակիմի Գրիգորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում բաժինը որոշելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանը 08.05.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Նելլի Ազատի Գևորգյանի, Լիլիթ Հովակիմի Գրիգորյանի, Լուիզա Հովակիմի Գրիգորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում բաժինը որոշելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 10․05․2023 թվականին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03.07.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանի ներկայացուցիչ Արաքս Կիրակոսյանի կողմից 22.09.2023 թվականին դատարան է ներկայացվել միջնորդությունը` հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.09.2023 թվականի որոշմամբ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրվել է:
Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանը, դիմելով դատարան, խնդրել է ՀՀ, ք․ Երևան, Ֆուչիկի 1 նրբանցք, 15 շենք, բնակարան 17 հասցեի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի նկատմամբ սահմանել հայցվոր Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանի, Նելլի Ազատի Գևորգյանի, Լիլիթ Հովակիմի Գրիգորյանի, Լուիզա Հովակիմի Գրիգորյանի բաժնային սեփականությունը՝ յուրաքանչյուրի բաժինը որոշելով ¼ չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/3500/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 21-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/3500/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի
ա) ՀՀ, ք․ Երևան, Ֆուչիկի 1 նրբանցք, 15 շենք, բնակարան 17 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն,
բ) Հրանուշ Ջնդոյի Գրիգորյանի բաժնեմասը ¼ մաս կազմելու հանգամանքը,
2.Պատասխանողները պետք է ապացուցեն ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 21.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`