Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/33953/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը

03.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Նարեկ Սուրենի Վարդանյանին
ՀՀ, ք. Երևան, Մարգարյան փողոց, 45 շենք, բնակարան 66

Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանին
ՀՀ, Վայոց ձոր, ք. Եղեգնաձոր, Աթաբեկյան փողոց, տուն 3

Գոհար Միշայի Մկրտչյանին
ՀՀ, ք. Երևան, Խանջյան փողոց, 7 շենք, բնակարան 47

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/33953/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/33953/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վահիկ Զավանի Շահինանսի, Լուսինե Մայիսի Ալեքսանյանի ընդդեմ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանի, Գոհար Միշայի Մկրտչյանի՝ առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վահիկ Զավանի Շահինանսի, Լուսինե Մայիսի Ալեքսանյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետսիսյանը 13.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Գոհար Միշայի Մկրտչյանի՝ առուվաճառքի պայմանագրերն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր Երեմ Եսոյան) 27.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Վահիկ Զավանի Շահինանսի, Լուսինե Մայիսի Ալեքսանյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետսիսյանը 01.11.2023 կրկին է հայցադիմում ներկայացրել դատարան ընդդեմ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանի, Գոհար Միշայի Մկրտչյանի՝ առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.11.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 10.11.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելել Գոհար Միշայի Մկրտչյանին օտարել Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնքի 1.2753հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0311-0002) և Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնքի 0.1943հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0311-0001) մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի կողմից 27.12.2023 թվականի կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 28.12.2023 թվականին:
Պատասխանողներ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանի, Գոհար Միշայի Մկրտչյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չպահանջված» և «տեղափոխված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողներ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանի, Գոհար Միշայի Մկրտչյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել եբ ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/33953/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Վահիկ Զավանի Շահինանսի, Լուսինե Մայիսի Ալեքսանյանի ընդդեմ Նարեկ Սուրենի Վարդանյանի, Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանի, Գոհար Միշայի Մկրտչյանի՝ առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 22.03.2024 թվականին, ժամը 12:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
1. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`